Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հնարավոր է տեղափոխվի Իսպանիա, հայտնում է TBR Football-ը:
27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ մանկունյական ակումբից:
Մադրիդի «Աթլետիկոն» ուշադիր հետևում է անգլիացու շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է հունվարին վարձակալել նրան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յունայթեդի» ղեկավարները պատրաստ են ձմռանն ազատվել Ռեշֆորդից, նրանք կարծում են, որ անգլիացին այլևս ոչինչ չի կարող տալ թիմին: Ռեշֆորդի տրանսֆերով Անգլիայի 20-ակի չեմպիոնը կթեթևացնի աշխատավարձի բյուջեն, քանի որ նա շաբաթական ստանում է 365 հազար ֆունտ սթերլինգ:
Մարկուս Ռեշֆորդն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում, դարձել է 8 գոլի և 3 ասիստի հեղինակ: