«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը որոշել է միանալ «Բարսելոնային», գրում է Sport.es-ը:
Անգլիացին, որի ծառայություններով հետաքրքրված են նաև Դորտմունդի «Բորուսիան» ու «Միլանը», որոշել է միանալ կատալոնական թիմին: Մնում է՝ համաձայնություն լինի ակումբների միջև: «Բարսելոնան» դեմ չէ ֆուտբոլիստին վարձակալելուն, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաճառել 27-ամյա խաղացողի տրանսֆերային իրավունքը:
Ռեշֆորդն այս մրցաշրջանում 24 խաղում 7 գոլ է խփել: Ռուբեն Ամորիմի՝ մանկունիական ակումբ ժամանումից հետո Ռեշֆորդը, որպես կանոն, կա՛մ պահեստայինների նստարանին է մնում, կա՛մ հայտացուցակից դուրս: