Logo

Ռեշֆորդն ԱՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում հավասարվել է Բերգկամպին

21:57 / 02.12.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, «Էվերթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի տնային խաղում (4-0) դուբլի հեղինակ դառնալով, մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում շրջանցել է Լոնդոնի «Չելսիի» նախկին վինգեր, բելգիացի Էդեն Ազարին և հավասարվել «Արսենալի» նախկին հարձակվող, լեգենդար հոլանդացի Դենիս Բերգկամպին:

Անգլիացի Ռեշֆորդն ու Բերգկամպը 87-ական գոլով բաժանում են 45-րդ տեղը։ ԱՊԼ-ի ռմբարկուների ցուցակի առաջատարը (1992 լեգենդար անգլիացի հարձակվող Ալան Շիրերն է, որը դարձել է 260 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա