Logo

Ռեշֆորդի տեղափոխության հարցում համաձայնություն է ձեռք բերվել

11:59 / 02.02.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով կանցկացնի Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Ասթոն Վիլան» կվճարի 27-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի 70 տոկոսը: Մրցաշրջանի ավարտից հետո «Ասթոն Վիլան» հնարավորություն կունենա 40 միլիոն ֆունտով գնելու անգլիացու տրանսֆերային իրավունքը:

Ռեշֆորդը փետրվարի 2-ին բուժզննում կանցնի բիրմինգհեմյան ակումբի համար:

Հարձակվողը 2016 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ