«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հունվարի 21-ին անգլիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հանդիպել են «Բլաուգրանայի» սպորտային տնօրեն Դեկուի հետ։
Կատալոնական ակումբը պատրաստ է ձեռք բերել 27-ամյա եզրային հարձակվողին։ Հավանական տրանսֆերը պայմանավորված է «Բարսելոնայի» ֆինանսական վիճակով և ակումբի ֆուտբոլիստներ Էրիկ Գարսիայի ու Անսու Ֆաթիի ապագայով։ Ակումբը կփորձի բաժանվել նրանցից։
Ռեշֆորդի ծառայություններով հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիան», որը նրա տրանսֆերային իրավունքը գնելու հարցում քայլեր դեռ չի ձեռնարկել։
Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում է 2005 թվականից, 426 խաղում խփել է 138 գոլ, կատարել 63 ասիստ։