Logo

Ռեշֆորդի համար հեռանալու 2 տարբերակ է մնացել

12:55 / 29.01.2025Ֆուտբոլ
null

Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու 2 տարբերակ ունի, գրում է The Independent-ը:

Առաջին տարբերակը վարձավճարով «Յուվենտուս» տեղափոխվելն է, երկրորդը՝ մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնա» գնալը:

«Միլան» տեղափոխությունը բացառվեց, քանի որ «Ռոսոներին» ձեռք բերեց Քայլ Ուոքերին, մյուս ակումբներն էլ չեն կարող վճարել ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի նույնիսկ կեսը:

Ռեշֆորդը նախընտրում է տեղափոխվել «Բարսելոնա», բայց կատալոնական ակումբն անգլիացուն կարող է հրավիրել միայն այլ խաղացողի ծառայություններից հրաժարվելու դեպքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ