Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր գլխավոր նպատակների մասին:
«Ես շարունակում եմ երազել մեծ տիտղոսներ նվաճելու մասին: Ցանկանում եմ հենց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի ու Չեմպիոնների լիգայի հաղթող: Հուսով եմ՝ կկարանանք հասնել բարձունքների»,- Ռեշֆորդի խոսքը մեջբերում է MUTV-ն:
2023/24 մրցաշրջանում անգլիացի հարձակվողը 42 խաղում խփել էր 8 գոլ, կատարել էր 5 արդյունավետ փոխանցում:
Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում Ռեշֆորդը մասնակցել է 3 ընկերական հանդիպման և աչքի է ընկել 1 գոլային փոխանցմամբ:


