Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարծում է, որ ժամանակակից ֆուտբոլում հաջողության հասնելու համար շատ կարևոր է խաղացողի մտածելակերպը:
«Ես հայտնվում եմ այն գոտիներում, որտեղից հեշտ է գոլ խփելը: Հենց դրա համար եմ ջանում վերջին տարիներին: Ֆուտբոլում 95 տոկոսը կախված է մտածելակերպից: Դա խաղի և հաջողության հիմնաքարն է»,- անգլիացու խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Մարկուս Ռեշֆորդն ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերյան ակումբի կազմում անցկացրած 37 խաղում խփել է 24 գոլ ու կատարել 9 ասիստ:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» 49 միավորով երրորդն է: