Logo

Ռենատո Գաուշո. «Ես ավելի լավն եմ եղել, քան Ռոնալդուն»

15:58 / 27.03.2025Ֆուտբոլ
null

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռենատո Գաուշոն կարծում է, որ ավելի լավ է խաղացել, քան Կրիշտիանու Ռոնալդուն:

«Երբ ասում եմ, որ ավելի լավ եմ խաղացել, քան Ռոնալդուն, շատերն ինձ խելագար են անվանում: Նոր սերնդի բրազիլացիները չեն տեսել, թե ինչպես եմ ես խաղացել:

Կուզեի տեսնել, թե ինչպես Ռոնալդուն կխաղար բրազիլական ակումբներում, թե ինչպես նա կարձագանքեր աշխատավարձերի ուշացմանը կամ ինչ կասեր, եթե այնքան գումար վաստակեր, որքան ես էի վաստակում:

Իսկ ես կցանկանայի խաղալ «Ռեալում» և վաստակել այնքան գումար, որքան Կրիշտիանուն էր վաստակում»,- նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Ռենատո Գաուշոն կարիերայի ընթացքում հանդես է եկել բրազիլական «Գրեմիո» և «Ֆլամենգո» ակումբներում: Գաուշոն Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 41 հանդիպում, որոնցում խփել է 5 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ