Logo

«Աթլետիկոյի» ֆուտբոլիստը կխաղա Պրեմիեր լիգայում (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:49 / 29.08.2022• ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ռենան Լոդի

Մադրիդի «Աթլետիկոյի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Ռենան Լոդին վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

24-ամյա եզրային պաշտպանն ու անգլիական ակումբը ստորագրել են 1 տարվա վարձակալության պայմանագիր: 

«Նոթինգեմ Ֆորեսթը» 5 միլիոն եվրո կվճարի մադրիդյան ակումբին: Մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբն իրավունք կունենա 30 միլիոն եվրոյով ձեռք բերել Լոդիի տրանսֆերային իրավունքը:

Ռենան Լոդին դարձավ ԱՊԼ-ի նորեկի 18-րդ ձեռքբերումն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ