Կիսապաշտպան Աարոն Ռեմսին, ամենայն հավանականությամբ, ձմռանը կլքի «Յուվենտուսը»՝ չնայած մինչև 2023 թվականի ամառ ակումբի հետ գործող պայմանագրին: Թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վերջերս կայացած ասուլիսի ժամանակ ասել է, որ ուելսցին կհեռանա:
31-ամյա կիսապաշտպանը կարող է վերադառնալ Անգլիայի առաջնություն։ Նրանով մի քանի ակումբ է հետաքրքրված։ Ուելսցուն առաջարկ «Քրիստալ Փելասն» է կատարել։ Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան ֆուտբոլիստին համոզում է միանալ իր թիմին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռեմսին մերժել է «Բարնլիի» առաջարկը, քանի որ ավելի հեղինակավոր ակումբ է ձգտում տեղափոխվել։