Logo

Ռեմսին ու «Յուվենտուսը» խզել են պայմանագիրը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:06 / 26.07.2022• ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմսին ու Թուրինի «Յուվենտուսը» փոխադարձ համաձայնությամբ վաղաժամ խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Համաձայնագիրը նախատեսված էր մինչև 2023 թվականը: 2022 թվականի հունվարից ուելսցին վարձավճարով խաղում էր շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» կազմում: 

31-ամյա ֆուտբոլիստը «Ծեր սինյորայի» գույները պաշտպանում էր 2019 թվականից: Այս ընթացքում «Յուվենտուսի» կազմում Ռեմսին անցկացրել է 69 հանդիպում, խփել է 6 գոլ ու կատարել նույնքան ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ