Logo

Relevo. «Ռեալի» շատ կարևոր մի քանի ֆուտբոլիստներ Պերեսին բողոքել են Անչելոտիից

18:48 / 17.04.2025• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» շատ կարևոր մի քանի ֆուտբոլիստներ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից (1-2) հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին բողոքել են գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից, հաղորդում է Relevo-ն:

Բողոքի պատճառը մասնավորապես այն է, որ ըստ այդ խաղացողների՝ գլխավոր մարզչի տակտիկական պլանը շատ վատն է եղել: Ավելին՝ «Ռեալի» ֆուտբոլիստները կարծում են, որ թիմը տակտիկական պլան առհասարակ չի ունեցել. Անչելոտիի կողմից եղել է միայն «ինտենսիվության ու նվիրվածության» կոչ:

Նրանք Ֆլորենտինո Պերեսին հայտնել են, որ այլևս չեն վստահում իտալացի մասնագետին: 

Չնայած ֆուտբոլիստների դժգոհությանը՝ ակումբի ղեկավարությունը վստահ է, որ ստեղծված իրավիճակի միակ մեղավորն Անչելոտին չէ: Մեղավոր են նաև որոշ խաղացողներ, որոնց ակումբն անընդհատ անվերապահորեն աջակցել է, սակայն նրանք չեն արդարացրել սպասելիքները:

Ակումբն այժմ հասկանում է, որ իրավիճակը շտկելու առաջին քայլը պետք է լինի մարզչական փոփոխությունը:

Ապրիլի 17-ին Sky Sports-ը հայտնել էր, որ Կառլո Անչելոտին մտադիր է Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչից հետո հայտարարել «Ռեալից» հեռանալու մասին: Իսպանական AS-ը, սակայն, պնդում է, որ իտալացին «Ռեալից» հեռանալու ցանկություն չունի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ