Logo

Relevo. Ռաուլը կհեռանա «Ռեալ Մադրիդ Կաստիլյայից»

23:06 / 22.05.2025Ֆուտբոլ
null

Ռաուլը որոշել է հեռանալ «Ռեալ Մադրիդ Կաստիլյայից», հաղորդում է Relevo-ն:

47-ամյա իսպանացուն դուր չի եկել այն, որ «Արքայական ակումբի» ղեկավարությունն իրեն չի առաջարկել զբաղեցնել «Ռեալի» գլխավոր թիմի ղեկը:

Մադրիդյան ակումբը շուտով կգլխավորի իսպանացի Չաբի Ալոնսոն, որը հայտարարել է Լևերկուզենի «Բայերից» հեռանալու մասին: «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից օրեր անց կհեռանա իտալացի Կառլո Անչելոտին:

Ռաուլը «Ռեալի» երկրորդ թիմը գլխավորում է 2019 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ