Մյունխենի «Բավարիան» 2025/26 մրցաշրջանի մեկնարկային 12 խաղում տարել է նույնքան հաղթանակ, ինչը ռեկորդային ցուցանիշ է գերմանական ակումբների շրջանում:
Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիան» 7 հաղթանակ տարել է Բունդեսլիգայում, 3-ը՝ Չեմպիոնների լիգայում, մեկական՝ Գերմանիայի գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններում:
Եվրոպական թոփ-5 ազգային առաջնությունների շրջանում մրցաշրջանի մեկնարկային խաղերում անընդմեջ հաղթանակների քանակով ռեկորդը պատկանում է իտալական «Միլանին», որը 1992/93 մրցաշրջանը մեկնարկել է 13 անընդմեջ հաղթանակով:
Եվրոպական թոփ-5 ազգային լիգաների հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


