Ֆորմուլա-1-ի մրցաշրջանի 19-րդ փուլը՝ ԱՄՆ-ի Գրան պրին, ավարտվեց «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենի հաղթանակով, ինչը ավստրիական թիմին թույլ տվեց 2013 թվականից ի վեր առաջին անգամ նվաճել կոնստրուկտորների գավաթը:
Թիմային տիտղոսը 5-րդն էր «Ռեդ Բուլի» պատմության մեջ: Ավստրիական թիմը նաև 5-րդ անգամ դուբլ գրանցեց՝ մրցաշրջանում հաղթելով և՛ անհատական (Ֆերստապենն աշխարհի կրկնակի չեմպիոն էր դարձել Ճապոնիայի Գրան պրիում), և՛ թիմային հաշվարկում:
ԱՄՆ-ի Գրան պրիում երկրորդ տեղը գրավեց աշխարհի յոթակի չեմպիոն, «Մերսեդեսի» ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնը: Լավագույն եռյակը եզրափակեց «Ֆերարիի» ֆրանսիացի մրցարշավորդ Շառլ Լեկլերը:
ԱՄՆ-ի Գրան պրիի արդյունքները.
Կոնստրուկտորների գավաթ
1. «Ռեդ Բուլ» - 656 միավոր
2. «Ֆերարի» - 469
3. «Մերսեդես» - 415
4. «Ալպին» - 149
5. «Մաքլարեն» - 138
6. «Ալֆա Ռոմեո» - 52
7. «Ասթոն Մարտին» - 49
8. «Հաաս» - 36
9. «Ալֆա Տաուրի» - 31
10. «Ուիլյամս» - 8