Logo

«Ռեալը» որոշում է կայացրել Մոդրիչի ապագայի վերաբերյալ

13:44 / 28.10.2022ՍՊՈՐՏ
Լուկա Մոդրիչ-3

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել թիմի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի պայմանագրի ժամկետը: 

Diario AS-ի տեղեկություններով, «Արքայական ակումբի» ղեկավարությունը պատրաստվում է մեկ տարվա պայմանագիր առաջարկել 37-ամյա ֆուտբոլիստին: Մոդրիչի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին:

Միաժամանակ հաղորդվում է, որ Մոդրիչը պատրաստ է ընդունել պայմանագրի երկարաձգման առաջարկը: Ավելի վաղ Մոդրիչը հայտարարել էր, որ նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք աշխարհի առաջնությունից հետո կավարտի միջազգային կարիերան:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականի ավագը 2012 թվականի օգոստոսից է խաղում «Ռեալում»: Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը մադրիդցիների կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ