Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում 1-1 հաշվով ավարտեց կատալոնական «Ժիրոնայի» դեմ տնային խաղը:
Խաղի հաշիվը 70-րդ րոպեին բացեց մադրիդցիների բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որի գոլին հյուրերը պատասխանեցին 10 րոպե անց։ 11-մետրանոցից դիպուկ գտնվեց ուրուգվայցի հարձակվող Քրիստիան Ստուանին:
Ավելացված ժամանակում խաղադաշտից հեռացվեց մադրիդյան ակումբի գերմանացի կիսապաշտպան Թոնի Կրոսը:
«Ռեալը» 32 միավորով պահպանում է առաջատարի դիրքը և մեկ միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնային»։ «Ժիրոնան» 10 միավորով 16-րդ տեղում է:
Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Ժիրոնա»՝ 1-1 (տեսանյութ)
Վինիսիուս Ժունիոր, 70 - Քրիստիան Ստուանի, 80 (11մ)
Հեռացում՝ Թոնի Կրոս, 90+2 («Ռեալ Մադրիդ»)