Logo

Աղբյուր. «Ռեալը» սահմանել է Վինիսիուսի տրանսֆերային արժեքը

10:24 / 11.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» 150 միլիոն եվրո է սահմանել Վինիսիուս Ժունիորի տրանսֆերային արժեքը, հայտնում է Sky Sports-ի լրագրող Սաշա Տավոլիերին:

Բրազիլացու գործող պայմանագրի ժամկետն «Արքայական ակումբի» հետ լրանում է 2027 թվականի հունիսին: Կողմերն այժմ համաձայնություն չունեն նոր պայմանագրի վերաբերյալ:

Նշվում է, որ եվրոպական քիչ ակումբներ կարող են իրենց թույլ տալ 150 միլիոն եվրո վճարել՝ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար, ինչպես նաև բավարարել հարձակվողի բարձր աշխատավարձը:

Հավանական տարբերակ կարող է լինել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներից մեկը տեղափոխվելը, քանի որ սաուդյան մի քանի ակումբներ տևական ժամանակ ուշադրությամբ հետևում են 25-ամյա ֆուտբոլիստի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Վինիսիուս Ժունիորը մադրիդցիների կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում խփել է 5 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ