Մադրիդի «Ռեալը» հունվարին կկատարի ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու վերջին փորձը։
Marca-ի համաձայն՝ «Արքայական ակումբի» առաջարկը կլինի նույնը, ինչ 2022 թվականին։ 24-ամյա ֆրանսիացուն կառաջարկվի տարական 26 միլիոն եվրո աշխատավարձ ու 130 միլիոն եվրո բոնուս տրանսֆերի համար։ Բանակցությունները կմեկնարկեն հաջորդ շաբաթ։
ՊՍԺ-ում էլ հույս ունեն, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը կերկարաձգի գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Մբապեն 2017 թվականի ամռանն է «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ, որի պատմության լավագույն ռմբարկուն է: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:


