Մադրիդի «Ռեալը» կկատարի ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու ևս մեկ փորձ։
Relevo-ի համաձայն՝ «Արքայական ակումբը» 24-ամյա ֆրանսիացուն առաջարկ կանի 2024 թվականի սկզբնամասում։ Նշվում է, որ դա կլինի Մբապեի տրանսֆերն իրականացնելու վերջին փորձը մադրիդցիների կողմից։
Ֆրանսիայի հավաքականի ավագի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Կիլիան Մբապեն 2017 թվականի ամռանն է «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ, որի պատմության լավագույն ռմբարկուն է: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո: