Logo

«Ռեալը» ցանկանում է Ֆեդերեր - Նադալ մրցախաղ կազմակերպել «Սանտիագո Բեռնաբեուում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:05 / 16.09.2022• Թենիս
null

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հայտնի թենիսիստներ Ռոջեր Ֆեդերերի ու Ռաֆայել Նադալի մասնակցությամբ մրցախաղ կազմակերպել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, հայտնում է ESPN-ը։

36-ամյա Նադալը «Ռեալի» վաղեմի երկրպագու է։ Ինչ վերաբերում է 41-ամյա Ֆեդերերին, ապա սեպտեմբերի 15-ին նա հայտարարեց, որ Լեյվերի գավաթից հետո ավարտում է կարիերան։ Միևնույն ժամանակ, շվեյցարացի թենիսիստը չի բացառել, որ կարող է մասնակցել ցուցադրական հանդիպումների։

Ֆեդերերն ու Նադալը ATP-ում 40 մրցախաղ են անցկացրել իրար դեմ։ Հաշիվը 24-16 է՝ հօգուտ իսպանացի թենիսիստի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ