Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 12-րդ տուրում ընդունեց «Ռայո Վալյեկանոյին»: Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով:
Կառլո Անչելոտիի գլխավորած «Արքայական ակումբն» ուներ խաղային ու տարածքային առավելություն, որը, սակայն, գոլի վերածել չկարողացավ: «Ռեալը» խաղի ընթացքում կատարեց 22 հարված (5-ը՝ դարպասին), իսկ «Ռայո Վալյեկանոն»՝ 4 հարված (դարպասին՝ 0):
Այս ոչ-ոքիից հետո մադրիդյան գրանդը միավորների քանակը հասցնում է 29-ի, որով երկրորդ տեղում է: Առաջատար «Ժիրոնան» 31 միավոր է վաստակել: «Բարսելոնան» 27 միավորով երրորդն է:
Լա լիգա, 12-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Ռայո Վալյեկանո»՝ 0-0