Մադրիդի «Ռեալը» 2025 թվականն ավարտեց տնային հաղթանակով:
«Արքայական ակումբը» Լա լիգայի 17-րդ տուրում ընդունեց «Սևիլիային» և հաղթեց 2-0 հաշվով: Գոլ խփեցին Ջուդ Բելինգհեմը և ծննդյան տարեդարձը նշող Կիլիան Մբապեն, որը դարպասի գրավմամբ աչքի ընկավ 11-մետրանոցից:
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 42 միավորով երկրորդն է, 1 միավորով է հետ առաջատար և գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնայից», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Սևիլիան» 20 միավորով 9-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 17-րդ տուր
«Ռեալ» - «Սևիլիա»` 2-0
Ջուդ Բելինգհեմ, 38, Կիլիան Մբապե, 86 (11մ)
Հեռացում` Մարկաո, 68 («Սևիլիա»)
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


