Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է կատալոնական «Բարսելոնային» Իսպանիայի Արքայական գավաթը հաղթելու կապակցությամբ:
«Շնորհավորում ենք «Բարսելոնային» 2025 թվականին Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար»,- ասված է «Արքայական ակումբի»՝ X-ում հրապարակված հայտարարությունում:
Enhorabuena al @FCBarcelona_es por la Copa del Rey 2025.
— Real Madrid C.F. (@realmadrid) April 26, 2025
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ու «Ռեալը» մրցում էին եզրափակիչում: Կատալոնական ակումբը լրացուցիչ ժամանակը ներառյալ հաղթել էր 3-2 հաշվով:


