Logo

«Ռեալը» ռեկորդային տրանսֆերային առաջարկ է ստացել

11:48 / 01.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերային իրավունքը գնելու համար «Ալ Հիլալը» ռեկորդային առաջարկ է կատարել, Planeta RealMadrid-ը մեջբերում է լրագրող Էդու Ագիրեի խոսքը:

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը 300 միլիոն եվրո է առաջարկել բրազիլացի վինգերի համար: 24-ամյա ֆուտբոլիստին էլ առաջարկվել է տարեկան 140 միլիոն եվրոյի աշխատավարձ:

«Ոչ Ֆլորենտինո Պերեսին, ոչ էլ Ռոդրիգոյին չի զարմացրել այս առաջարկը, որը նրանք անմիջապես մերժել են»,- գրում է Marca-ն:

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» նույնպես լրջորեն հետաքրքրված է Ռոդրիգոյի ձեռքբերմամբ, սակայն առաջարկ կարող է կատարել ամռանը:

Հիշեցնենք, որ համաշխարհային ֆուտբոլի տրանսֆերային ռեկորդը 222 միլիոն եվրո է, որը 2017-ին գրանցվել է Նեյմարի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխության ժամանակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ