Մադրիդի «Ռեալը» փոխարինող չի փնտրում իսպանացի պաշտպան Դանի Կարվախալի համար, հայտնում է Defensa Central-ը։
«Արքայական ակումբը» միայն նոր «ողբերգության» դեպքում համալրում կունենա 2025 թ. ձմռանը։ Իսպանական գրանդի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին աջ պաշտպանի դիրքում ամբողջությամբ վստահում է Լուկաս Վասկեսին։
Հիշեցնենք, որ «Վիլյառեալի» դեմ իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում հանդիպման (2-0) վերջնամասում 32-ամյա Կարվախալը ծանր վնասվածք էր ստացել և խաղադաշտից բացակայելու է 8-10 ամիս։