Մադրիդի «Ռեալը» հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ պատժել է բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին ռասիստական վիրավորանք հասցրած անչափահաս երկրպագուին:
««Վալյեկաս» ստադիոնում «Ռայո Վալյեկանո» - «Ռեալ» հանդիպման ժամանակ Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասայական ոտնձգություն կատարած անչափահասը ներողություն է խնդրել ֆուտբոլիստից: Նա ափսոսում է իր պահվածքի համար: Նա մեկ տարի չի կարողանա այցելել ստադիոններ:
Երկրպագուն ստիպված կլինի վճարել տուգանքը, որը նշանակվել է Բռնության, ռասիզմի, այլատյացության և սպորտում անհանդուրժողականության դեմ պայքարի պետական հանձնաժողովի կողմից»,- նշված է իսպանական ակումբի հաղորդագրությունում: