Logo

«Ռեալը» պատրաստ է Յովիչին զիջել «Նապոլիին»՝ փոխարենը համալրվելով վերջինիս ֆուտբոլիստով

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.04.2020ՍՊՈՐՏ
2787130 57526610 2560 1440 - «Ռեալը» պատրաստ է Յովիչին զիջել «Նապոլիին»՝ փոխարենը համալրվելով վերջինիս ֆուտբոլիստով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:38

-

-

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել հարձակվող Լուկա Յովիչից: «Սերուցքայինները» դիտարկում են 22-ամյա սերբին «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի հետ փոխանակելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Goal․com-ը:

Ըստ տեղեկությունների՝ «Արքայական ակումբը» Յովիչի տրանսֆերը գնահատում է 50 մլն եվրո: «Ռեալում» կարծում են, որ այդ քայլը բավարար կլինի առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ Ռուիսով համալրվելու համար:

Լուկան 2019 թվականի ամռանն է Ֆրանկֆուրտի «Այնթրախտից» տեղափոխվել Իսպանիայի մայրաքաղաք: Գործարքի արժեքը գնահատվել է 60 մլն եվրո: Նա Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման, խփել 2 գոլ ու կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Ռուիսը «Նապոլիում» է հանդես գալիս 2018 թվականից: 24-ամյա իսպանացու ակտիվում Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 22 մրցավեճում գրանցվել է 2-ական գոլ և արդյունավետ փոխանցում: Նրա պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Ամառային զեղչեր. «Ռեալը» պատրաստ է բաց թողնել մի շարք ֆուտբոլիստների

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ