Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին կարող է հեռանալ ակումբից։
Fichajes-ը գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը»։ «Արքայական ակումբը» պատրաստ է բաժանվել 24-ամյա Չուամենիից ու վաճառել նրա տրանսֆերը։
Հիշեցնենք, որ Չուամենին 2022 թ. ամռանն է 80 միլիոն եվրոյով ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Մոնակոյից» համալրել իսպանական գրանդի կազմը։