Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալային, եթե չստացվի ձևակերպել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիամ Մբապեի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է Sport Bild-ը:
Նախկինում նշվում էր, որ 20-ամյա խաղացողը չի շտապում երկարաձգել պայմանագիրը մյունխենյան թիմի հետ:
Բացի «Արքայական ակումբից», ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»:
Հիշեցնենք, որ Մուսիալայի ու «Բավարիայի» գործող համաձայնագիրը լրանում է 2026-ին: