Logo

«Ռեալը» պատրաստ է 87 միլիոն եվրո ներդնել «Լիվերպուլի» պաշտպանին ձեռք բերելու համար

19:39 / 24.03.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, գրում է The Sun-ը։

«Արքայական ակումբն» անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար պատրաստ է ներդնել 75 միլիոն ֆունտ ստերլինգ (87 միլիոն եվրո)։

«Լիվերպուլը» մտադիր չէ բաժանվել 25-ամյա պաշտպանից, սակայն կողմերը չեն կարողանում հասնել համաձայնության պայմանագրի երկարաձգման հարցում, որն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։

Եթե մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը «Լիվերպուլը» համաձայնություն չունենա Ալեքսանդր-Առնոլդի պայմանագրի երկարաձգման հարցում, կարող է ամռանը համաձայնել վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերն ու ընդունել «Ռեալի» հավանական առաջարկը, որպեսզի նա հաջորդ տարի չհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» մանկապատանեկան դպրոցի սան է։ Նա ակումբի կազմում 302 խաղում խփել է 18 գոլ, կատարել 82 գոլային փոխանցում։ Transfermarkt-ն Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերային արեժքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ