Մադրիդի «Ռեալի»՝ 2023/24 մրցաշրջանում եկամուտներն անցել են մեկ միլիարդ եվրոն, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Այս եկամուտների մեջ չեն մտնում ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից ստացված գումարները։ «Ռեալը» պատմության առաջին ակումբն է, որի տարեկան եկամուտի շեմն անցնում է մեկ միլիարդը։
Ներկայացված հաշվետվության մեջ Իսպանիայի չեմպիոնը չի ներառել նաև այն ծախսերն ու եկամուտները, որոնք կապված են «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնի վերակառուցման աշխատանքների հետ։
«Ռեալը» 2023/24 մրցաշրջանում երեք տիտղոս էր նվաճել՝ հաղթելով Իսպանիայի Սուպերագավաթը, Լա լիգան ու Չեմպիոնների լիգան։ Այժմ «Արքայական ակումբը» նախապատրաստվում է նոր մրցաշրջանին։


