Logo

«Ռեալը» պարտվեց «Աթլետիկին»

01:58 / 05.12.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց Բիլբաոյի «Աթլետիկին»։

«Արքայական ակումբի» միակ գոլը 78-րդ րոպեին խփեց անգլացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

0-1 հաշվի ժամանակ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից 11-մետրանոցից աչքի ընկնել չկարողացավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն. նրա հարվածից հետո բասկյան թիմին փրկեց դարպասապահ Խուլյեն Ագիրեսաբալան։

«Ռեալը» մնաց 33 միավորով ու զբաղեցնում է երկրորդ տեղը։ Մադրիդյան գրանդն առաջատար «Բարսելոնայից» հետ է չորս միավորով, բայց մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Աթլետիկը» միավորների քանակը հասցրեց 29-ի և չորրորդն է։

Իսպանիայի Լա լիգա, 19-րդ տուր

«Աթլետիկ» - «Ռեալ»` 2-1

Ալեքս Բերենգեր, 53, Գորկա Գուրուսետա, 80 - Ջուդ Բելինգեմ, 78

Չիրացրած 11-մետրանոց` Կիլիան Մբապե, 68 («Ռեալ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա