Մադրիդի «Ռեալը» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդու Կամավինգան երկարաձգել են գործող պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2029թ․ հունիսի 30-ը։ Նախորդ համաձայնագիրը նախատեսված էր մինչև 2025-ի ամառ։
Կամավինգան 2021 թվականին ֆրանսիական «Ռենից» է տեղափոխվել «Ռեալ», որը 31 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 15 հանդիպման ու դարձել մեկ ասիստի հեղինակ։