Մադրիդի «Ռեալն» ու թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն առաջիկայում նոր պայմանագիր կկնքեն: Կողմերը մոտ են համաձայնության գալուն՝ հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
23-ամյա ուրուգվայցին «Արքայական ակումբի» սան է:
Վալվերդեն թիմի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

