Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուային։ Սոցցանցերում հայտնել է հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
32-ամյա դարպասապահի պայմանագրի ժամկետը կավարտվի մեկուկես տարուց, սակայն «Արքայական ակումբը» գոհ է նրա խաղից և պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել։ Ակումբի ղեկավարությունը մտադիր է Կուրտուայի հետ նոր պայմանագիրը ստորագրել 2025 թվականին:
Սաուդյան Արաբիայի առաջնության մի քանի ակումբներ Իսպանիայի չեմպիոնի հիմնական դարպասապահի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում արդեն մի քանի տարի, սակայն հստակ առաջարկներ դեռ չկան։
Կուրտուան «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 18 հանդիպում, բաց թողել 16 գոլ։