Մադրիդի «Ռեալն» իսպանացի պաշտպան Դանի Կարվախալի հետ նոր պայմանագիր կնքելու համար առաջիկա շաբաթների ընթացքում բանակցություններ կսկսի: Այս մասին սոցցանցերում հայտնել է հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Իսպանիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2013 թվականի հուլիսից:
Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 թվականի հուլիսի 1-ին: