Logo

«Ռեալը» նոր պայմանագիր է կնքել ծանր վնասվածք ստացած Կարվախալի հետ

17:31 / 06.10.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է թիմի ավագ Դանիել Կարվախալի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու մասին։

Իսպանացի պաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ հունիսի 30-ը։

Հոկտեմբերի 5-ին 32-ամյա ֆուտբոլիստը ծնկի ծանր վնասվածք էր ստացել «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրի խաղում (2-0): Ախտորոշվել էր ծնկի առջևի խաչաձև կապանների պատռվածք։

Ընթացիկ մրցաշրջանում Կարվախալը «Ռեալի» կազմում մասնակցել է 11 հանդիպման, դարձել մեկական գոլի ու գոլային փոխման հեղինակ։ Եվրոպայի նորընծա չեմպիոնը մադրիդյան ակումբի հետ անցկացրել է 427 խաղ ու նվաճել 26 տիտղոս։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ