Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: 33-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Նաչոն «Արքայական ակումբի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2012 թվականի սեպտեմբերից: Ավարտված մրցաշրջանում պաշտպանն իսպանական գրանդի կազմում անցկացրած 44 խաղում խփել էր մեկ գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:
2013 թվականից Նաչոն հրավիրվում է նաև Իսպանիայի հավաքական, որի կազմում անցկացրել է 23 հանդիպում ու խփել մեկ գոլ։


