Logo

«Ռեալը» նոր՝ բարելավված առաջարկ կանի Մբապեի համար. Հելաիֆին կարող է մտափոխվել

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 14.08.2021ՍՊՈՐՏ
Kylian Mbappe lors de France Galles le 2 juin 2021 1039925 - «Ռեալը» նոր՝ բարելավված առաջարկ կանի Մբապեի համար. Հելաիֆին կարող է մտափոխվել

Կիլիան Մբապեն դեռ կարող է տեղափոխվել «Ռեալ» այս ամռան ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, «Արքայական ակումբը» մտադիր է արագ վաճառքներ իրականացնել՝ Մբապեի համար առաջարկվելիք գումարի չափն ավելացնելու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիներն աշխատում են Մարտին Էդեգորի և Լուկա Յովիչի վաճառքների ուղղությամբ, ինչից հետո կարող են նոր՝ 150 մլն եվրոյի առաջարկ ներակայացնել ՊՍԺ-ին:

Նշվում է, որ փարիզյան ակումբը կարող է փոխել իր դիրքորոշումն ու վաճառել ֆրանսիացուն: ՊՍԺ-ի աշխատավարձերի ֆոնդը չափազանց բարձր է, և ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չխախտելու համար նրանք ստիպված են խոշոր վաճառք իրականացնել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ