Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-ում կայացած աշխարհի ակումբային առաջնության գլխավոր ռմբարկու Գոնսալո Գարսիայի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իսպանացի հարձակվողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: Գարսիան «30» համարի փոխարեն հանդես կգա «16»-ով, որը նախկինում պատկանում էր բրազիլացի հարձակվող Էնդրիկին:
Ի դեպ, Էնդրիկն էլ վերցրել է «9» համարը, որով 2024/25 մրցաշրջանն անցկացրել էր Կիլիան Մբապեն: Ավելի վաղ ֆրանսիացի ռմբարկուին էր հանձնվել «10» համարը:


