Logo

«Ռեալը» Նիկո Պազին վերադարձնելու երեք հնարավորություն կունենա

19:39 / 17.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» իտալական «Կոմոյի» արգենտինացի կիսապաշտպան Նիկո Պազի տրանսֆերային իրավունքը հետգնելու երեք հնարավորություն կունենա, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Այս ամռանն «Արքայական ակումբը» կարող է 8 միլիոնով վերադարձնել 20-ամյա ֆուտբոլիստին, 9 միլիոնով` 2026-ին, 10 միլիոնով` 2027-ին:

«2025/26 մրցաշրջանի վերաբերյալ որոշում կկայացվի հաջորդ ամիսներին: «Ռեալն» ուշադիր հետևելու է Նիկոյի ելույթներին»,- գրել է հեղինակավոր ինսայդերը:

Հիշեցնենք, որ «Կոմոն» 2024 թվականի ամռանը 6 միլիոն եվրոյով է «Ռեալից» ձեռք բերել Պազի տրանսֆերային իրավունքը: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում խփել է 6 գոլ և կատարել չորս ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ