Logo

«Ռեալը» ներքին ընկերական հանդիպումներ կանցկացնի միջազգային դադարի ժամանակ

11:58 / 16.03.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» միջազգային դադարի ժամանակ ներքին ընկերական հանդիպումներ կանցկացնի` ստուգելու համար ակումբի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի և բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի առողջական վիճակը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին և թիմի բժշկական շտաբը ցանկանում են, որ խաղացողները խաղադաշտ վերադառնան ապրիլին, բայց
մտադիր չեն վտանգել ֆուտբոլիստների առողջությունը:

Հիշեցնենք, որ Կուրտուան և Միլիտաոն 2023/24 մրցաշրջանի մեկնարկում ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք էին ստացել։ Այժմ երկու ֆուտբոլիստների ապաքինումը վերջին փուլում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ