Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է նոր մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը:
Խաղաշապիկը սև է, գրությունները՝ դեղին, ուսերի հատվածի երեք գծերը՝ ածուխի երանգով:
«Նոր մարզաշապիկը դիզայնով էլեգանտ է, բայց սպորտային, ինչի արդյունքում ստեղծվել է բազմակողմանի, պարզ և էլեգանտ հագուստ»,- նշվում է «Ռեալի» պաշտոնական կայքում:





Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն Իսպանիայի Լա լիգայի նոր մրցաշրջանում կմեկնարկի օգոստոսի 12-ին՝ հյուրընկալվելով Բիլբաոյի «Աթլետիկին»։


