Logo

«Ռեալը» ներկայացրել է ավարտված մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը

21:11 / 17.07.2023Ֆուտբոլ
Ռեալ-հաշվետվություն

Իսպանիայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է ավարտված մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը:

Մադրիդյան գրանդը 2022/23 մրցաշրջանն ավարտել է 12 միլիոն եվրո շահույթով: Առանց տրանսֆերային գործարքների եկամուտը կազմել է 843 միլիոն:

«Արքայական ակումբի» պարտքը կտրուկ նվազել է՝ 263-ից դառնալով 47 միլիոն: Տարվա արդյունքներով, «Ռեալի» սեփական կապիտալի արժեքը կազմել է 558 միլիոն: Ակումբի ֆինանսական վիճակը կայուն է: 

«Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնի վերակառուցման աշխատանքներն ընթանում են մեծ թափով ու դրանց հիմնական մասը կավարտվի 2023 թվականի վերջին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա