Logo

«Սանտիագո Բեռնաբեուի» մասնակի փակո՞ւմ. «Ռեալը» նախազգուշացում է ստացել ՈՒԵՖԱ-ից

22:35 / 28.02.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման կոմիտեն 30 հազար եվրոյով տուգանել է Մադրիդի «Ռեալին» և նախազգուշացրել, հաղորդում է Cadena Ser-ը:

«Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում իսպանական ակումբի երկրպագուները «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում խտրական վերաբերմունք են ցուցաբերել անգլիական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի նկատմամբ:

Եթե առաջիկա երկու տարում իսպանական գրանդի` եվրագավաթային տնային խաղերում ևս մեկ նման դեպք կրկնվի, «Արքայական ակումբի» ստադիոնը մասնակի կփակվի (առնվազն 500 նստատեղ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա