Մադրիդի «Ռեալը» մտադիր է փոխանակում առաջարկել «Բորնմութին», հաղորդում է ESPN-ը։
Իսպանական գրանդն անգլիական ակումբից ցանկանում է ձեռք բերել կենտրոնական պաշտպան Դին Հեյզենին, սակայն չի ցանկանում վճարել 50 միլիոն ֆունտ հրաժարագինը։
19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը նվազեցնելու համար «Լոս Բլանկոսը» պատրաստ է գործարքում ներառել իր խաղացողներից մեկին։ «Բորնմութը» նույնպես կողմ է այս տարբերակին և հետաքրքրված է «Ռեալի» ֆուտբոլիստներից Ֆրան Գարսիայի ծառայություններով։
«Ռեալը» Հեյզենի տրանսֆերային իրավունքը ցանկանում է գնել 2026թ. ամռանը։ «Արքայական ակումբն» արդեն քանի տարի է՝ հետևում է երիտասարդ պաշտպանի խաղին։
Դին Հեյզենն ընթացիկ մրցաշրջանում 27 խաղում 2 գոլ է խփել։ Նա վերջերս նորամուտը նշեց Իսպանիայի հավաքականում՝ մասնակցելով Նիդերլանդների թիմի դեմ Ազգերի լիգայի A լիգայի քառորդ եզրափակիչի երկու հանդիպումներին։


