Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ երկարաձգել թիմի իսպանացի պաշտպան Դանիել Սեբալյոսի պայմանագրի ժամկետը: Կիսապաշտպանը 2023 թվականին կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում, հայտնում է Sport.fr-ն:
26-ամյա Սեբալյոսը «Ռեալ» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բետիսից»: Մադրիդյան ակումբում անցկացրած 83 խաղում նա խփել է 5 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում:
2019-2021 թվականներին Սեբալյոսը վարձավճարով խաղացել է Լոնդոնի «Արսենալում»:
«Ռեալը» 31 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: