Logo

«Ռեալը» Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչը կանցկացնի Դոհայում

23:30 / 20.09.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա Կատարի մայրաքաղաք Դոհայում, հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ):

Նորաստեղծ ակումբային մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Եզրափակիչի առաջն մասնակիցն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» է, մյուս ուղեգիրը կվիճարկվի փլեյ-օֆֆի խաղերի միջոցով:

Փլեյ-օֆֆ փուլը կսկսվի սեպտեմբերի 22-ին` «Ալ Աին» (ԱՄԷ) – «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա) խաղով, որը կկայանա ԱՄԷ-ում։ Հոկտեմբերի 29-ին այս զույգի հաղթողը արտագնա խաղում կմրցի Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող, եգիպտական «Ալ Ահլիի» դեմ:

Այս ցանցի հաղթողը դեկտեմբերի 14-ին Դոհայում եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկի մեքսիկական «Պաչուկայի» և Լիբերտադորեսի գավաթակրի դիմակայության հետ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ